Ճապոնիայի պետական հողերի և տրանսպորտի հարցերով նախարարությունը ստեղծել է անվտանգության Takata բարձիկների թերությունների հետ կապված հարցերի հետաքննման շտաբ: Այս մասին մամլո ասուլիսում ասել է գերատեսչության ղեկավար Ակիհիրո Օտան՝ փոխացնում է RIA Novosti-ն:
Շտաբի կազմի մեջ կմտնեն ճապոնական մեքենաշինական ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
2008թ. աշխարհում Takata անվտանգության բարձիկների պատճառով հետ է կանչվել ավելի քան 13 մլն ավտոմեքենա, որից 2.54 միլիոնը՝ Ճապոնիայոմ: ԱՄՆ-ում Honda Motor ավտոկոնցեռնի դեմ հայց է ներկայացվել: Հայցվորների կարծիքով՝ ընկերությունը թաքցրել է անվտանգությանն առնչվող կարևոր տեղեկություն՝ զինելով մեքենաներն այդ ընկերության անվտանգության բարձիկներով:








































