Խանութներով շրջելը կարող է բարելավել մտավոր կարողությունները: Մի քանի ապրանքներից մեկի ընտրությունը ունակ է «գործի դնել» ուղեղի հավելյալ հատվածները: Այս մասին գրում է Mail Online-ը՝ վկայակոչելով Դյուքի համալսարանի գիտնականներին:
Ըստ գիտնականների՝ գնումներ կատարելը տարեց մարդկանց ուղեղում առաջացնում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն, ինչն էլ նրանց թույլ է տալիս ակտիվ մնալ: Բացի այդ, դրական արդյունք են ունենում նրանք, ովքեր անհրաժեշտ գնումների ցուցակը պահում են հիշողության մեջ:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ խանութում գնումներ կատարելիս երիտասարդները և տարեցներն ապրանքներն ընտրել են միևնույն արագությամբ:









































