77 տարեկանում կյանքից հեռացել է «Մյունհաուզենի արկածները», «Արգոնավտներ» , «Ֆունտիկ խոզուկի արկածները», «Մաուգլի » և այլ լեգենդար խորհրդային մուլտֆիլմերի անիմատոր Սվետլանա Սիչկարը: Այս մասին հայտնում է Life News-ը:
Մահը վրա է հասել դեկտեմբերի 30-ին, Մոսկվայի № 29 քաղաքային հիվանդանոցոմ՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Դեպքից մի քանի օր առաջ նրան ծանր վիճակով տեղափոխել էին կլինիկա: Կինը մահացել է վերակենդանացման բաժանմունքում:
Սվետլանային հուղարկավորել են Պերեպեչինսկոյե գերեզմանատանը: Նրան հրաժեշտ տալու էին եկել նրա ուսանողները, գործընկերներն ու հարազատները:
Սիչկարը ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 100 մուլտֆիլմերի ստեղծման աշխատանքներին:









































