Saturday, 04 07 2026
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ

Ինչ-որ պահի ԵՏՄ-ից ակնկալվող անվտանգության երաշխիքները կարող են չգործել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը:

-Պարոն Զաքարյան, Դուք հետևում էիք Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ կապված այսօրվա քննարկումներին: Ձեր կարծիքով ճի՞շտ էր ՀՀ իշխանությունների այս որոշումը:

– Ամբողջ խնդիրն այն է, որ այսօրվա քննարկումները չանդրադարձան այն հիմնական մարտահրավերներին, որոնք ուղեկցելու են այդ գործընթացներին: Այստեղ ներկայացվեց, թե ինչ տնտեսական, քաղաքական կառուցվածք է ունենալու ԵՏՄ-ն, բայց չներկայացվեց, թե ինչ մարտահրավերներ են ուղեկցելու այդ գործընթացին: Մենք գիտենք, որ, ըստ էության, ԵՏՄ-ի արագացված կարգով կազմավորումը Ռուսաստանի Դաշնության նախագահի պատասխանն էր Արևելյան գործընկերությանը, ինչը հետո բերեց ուկրաինական զարգացումներին: Հետևաբար, երբ ընդամենը մի քանի օր առաջ ՌԴ նախագահը հայտարարում է, որ իր երկիրը երբեք չի պարտվել, և դա ոչ մեկին չի հաջողվի, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ու փոխնախագահության ներկայացուցիչ տիկին Վիկտորյա Նուլանդը նորից հայտնվում են Մայդանում՝ դա նշանակում է, որ դիմակայությունը շարունակվելու է: Իսկ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները սկսել են զգալի ազդեցություն ունենալ, և այդ գործընթացը դադարեցնելու ուղղությամբ որևէ  ռեալ քայլ նկատելի չէ: Այսպիսի պայմաններում է Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին:

Բացի այդ, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է հայտարարել, որ եթե հանկարծ իրենց շահերը ոտնահարվեն, ապա ինքն իր երկիրը դուրս կբերի ԵՏՄ կազմից:  Հետևաբար միարժեք չեն այս քննարկմանը ներկայացված այն գնահատականները, թե Հայաստանի համար նպաստավոր տնտեսական զարգացումներ են սպասվում:

Այլ հարց է անվտանգության խնդիրը, որը կարող է գոյություն ունենալ որոշակի ժամանակահատվածում, բայց պետք է պատրաստ լինել, որ ինչ-որ պահի անվտանգության այդ երաշխիքներն էլ կարող են չգործել: Հենց այսօր պետք է խոսակցություն վարել նաև այն ուղղությամբ, թե միջազգային զարգացումների հեռանկարը ուր կարող է հասցնել: Եվ երբ առաջանան նոր իրողություններ, պետք է պատրաստ լինել Հայաստանի անվտանգության նոր համակարգերի գործունեությանը: Այլապես, եթե չլինեն այդ նոր համակարգերը, և Հայաստանը քայլեր ձեռնարկած չլինի, ապագայում մեր երկրի առջև շատ ավելի լուրջ մարտահրավերներ կարող են ծառանալ:

Ներկայացվեց ԵՏ միության կառուցվածքը: Այն կարծես թե նմանություն ուներ եվրոպական կառույցների հետ:

Դրա մասին կարող են ավելի մանրամասն խոսել փորձագետները, որոնք շատ լավ գիտեն ԵՄ-ն և միաժամանակ կհետևեն ԵՏՄ-ի նոր ձևավորվելիք կառույցների գործունեությանը, նրանց տված լիազորությունների քանակին ու որակին: Այս պահին դժվար է ասել, թե նրանք ինչ լիազորություններով օժտված կլինեն, սակայն գոյություն ունի մեկ այլ խնդիր: Եթե ԵՄ խոշորագույն տնտեսությունը՝ Գերմանիան,  տիրապետում է եվրոպական տնտեսության մոտ 30%-ին, ապա Ռուսաստանը՝ ԵՏՄ-ի 84%-ին: Հետևաբար ՌԴ-ի՝ թելադրող դերի հավակնությունները շատ մեծ կարող են լինել: Մինչդեռ ԵՄ-ում նման բանը բացառվում է՝ այն պարզ պատճառով, որ դոմինանտ և մյուսների վրա իշխող տնտեսություն գոյություն չունի:

Ռուսաստանի տնտեսությունը կազմում է ԵՏՄ-ի  տնտեսության 84%-ը, բայց, ինչպես հայտնի է, Ռուսաստանի տնտեսությունն էլ վատ վիճակում է և դեռ շարունակում է վատանալ: Այս առումով Հայաստանը ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնում:

Լուրջ մարտահրավերների առջև, և դրա մասին պետք է մտածել: Իրողությունն այն է, որ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին, այսինքն՝ այդպիսի հայտ ենք ներկայացրել, բայց մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ՌԴ-ն տիրապետում է համաշխարհային տնտեսության ընդամենը 2.5%-ին այն դեպքում, երբ Եվրամիությունը տիրապետում է 25%-ին, ԱՄՆ-ը՝ 25%-ին: Հետևաբար Հայաստանը չի կարող զերծ մնալ պատժամիջոցների տակ գտնվող՝ համաշխարհային ՀՆԱ-ի ընդամենը 2.5%-անոց տնտեսության խնդիրների մարտահրավերների ազդեցությունից, որոնք աստիճանաբար նկատելի են դառնում:

Այսինքն՝ շատ հեռավոր է այն կանխատեսումը, թե  ԵՏՄ-ն կարող է ԵՄ-ին հակակշիռ լինել:

Եթե ԵՄ-ի տնտեսության ՀՆԱ-ի ծավալները 10 անգամ մեծ են Ռուսաստանի ՀՆԱ-ի ծավալներից, ապա համեմատությունն ինքներդ արեք: Զուտ անվտանգության առումով այլ խնդիրներ գոյություն ունեն, և Հայստանը ԵՏՄ-ի կազմում լինելով՝ որոշակի ժամանակահատված գուցեև ունի անվտանգության այդ երաշխիքները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում