Վենետիկը պատրաստվում է ավանդական պարահանդեսի, որը նմանատիպ իրադարձությունների թվում ամենահայտնին է ամբողջ աշխարհում: Այս տարվա տոնակատարության կարգախոսն է՝ «Գունավոր ապրիր» (Vivi I Colori):
Կազմակերպիչները նշում են, որ այսպիսով 2013թ.-ի վենետիկյան պարահանդեսը կդառնա «գույների պարահանդես», քանի որ յուրաքանչյուր գույն հուզում է մարդուն և էմոցիաներ արթնացնում, քանզի մեզնից յուրաքանչյուրը տարբեր գույների հետ հոգու տարբեր վիճակներ է կապում:
Կազմակերպիչներն ընդգծում են, որ գույնի ընտրությունը, որպես պարահանդեսի թագավոր, բնական է այնպիսի քաղաքի համար, որտեղ իրենց աշխատանքներն են ստեղծել Կանալետոն, Գվարդին, Բելոտոն, Տիցիանին, Ջորջոնիեն, Բելինին, Վերոնեզին: Դրանցում ներկայացված ցանկացած գույն երկակի բացատրություն ունի՝ հաղորդում է Travel-ը:









































