«Gremmy 2013» մրցանակաբաշխության կազմակերպիչները արդեն հայտարարել են առաջին ելույթ ունեցողներին: Ինչպես հայտնի է դարձել՝ 2013 թ. փետրվարի 10-ին բեմի վրա կհայտնվեն ամենատարբեր երաժիշտներ: Համաձայն մրցանակաբաշխության Twitter-ի էջի՝ այս տարի կարելի է սպասել Ռիհանայի, Թեյլոր Սվիֆթի, Mumford & Sons-ի, The Black Keys-ի և Fun-ի ներկայացումներին:
«Gremmy»-ի անվանակարգերում առաջատար են Ֆրենք Օուշենը, Mumford & Sons-ը, Fun-ը և Քայնե Ուեսթը, նրանցից յուրաքանչյուրը՝ վեցական անվանակարգ: Կա նաև այլ հետաքրքիր տեղեկատվություն, որ Ռիհանան երաժշտական մրցանակաբաշխությանը կգա Քրիս Բրաունի հետ: Մի քանի տարի առաջ նախքան մրցանակաբաշխությունը Քրիսը դաժանաբար ծեծել էր բարբադոսյան գեղեցկուհուն:







































