Այսօր Ռուսաստանի կինոսրահներում պաշտոնապես կմեկնարկի Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի նոր էկրանավորումը: Այս սիրո պատմությունն էկրանի համար հարմարեցրել է հանրահայտ անգլիացի դրամատուրգ Թոմ Սթոփարդը: Ֆիլմի գլխավոր դերերը մարմնավորել են Կիրա Նայթլին ու Ջուդ Լոուն,- հայտնում է vesti.ru-ն:
Տոլստոյի վեպը Նայթլին առաջին անգամ կարդացել է 17 տարեկանում, և ինչպես նա պատմել է, դա իր կյանքւմ առաջին գիրքն է, որն ինքը որոշել է վերընթերցել:
«Աննա Կարենինան շատ ոչ միանշանակ կերպար է, դժվար է նրան սիրել ամբողջ սրտով: Նա և հերոս է, և հակահերոս միաժամանակ. նա շատ ուժեղ է, բայց թույլ է տալիս, որ ղեկավարեն իրեն, թերևս, կարելի է տեսնել, թե որքան թույլ է նա: Նրան խեղդում են սերն ու էներգիան, նա ամբողջ ժամանակ ծիծաղում է, նա հիասքանչ է: Եվ հենց այդ պահին կարող են ի հայտ գալ նրա որոշ բացասական կողմեր: Իմ դերում ամենադժվարը հավասաարակշռություն գտնելն էր, ոչ թե հանդիսատեսին ստիպելը սիրահարվել Կարենինային, այլ ցույց տալ նրան իր բոլոր հակասություններով ու բնավորության բարդություններով»,- ասել է դերասանուհին:
«Ես ինձ ամենից առաջ թատերագիր եմ համարում, բայց լիարժեք պիես գրել միշտ չէ, որ հաջողվում է: Ինձ համար հետքրքիր էր ստանձնել այս գործը կինոյի և այլ արվեստների հանգույցում»,- ասել է Սթոփարդը:
«Այս տարբերակի գլխավոր առավելութունը Ջո Ռայթի կինոլեզվի առանձնահատկությունն է: Մի կողմ թողնելով այս պատմության զգացմունքային մասը՝ նա հենվել է նրա վրա, ինչ տեսնում է, այդ կերպ ստեղծագործության բարձրացրած խնդրներըն ավելի սուր են թվում»,- համարում է Ջուդ Լոուն:









































