Իտալացի հնագետները հազվագյուտ հայտնագործություն են կատարել՝ հայտնաբերելով հռոմեական դարաշրջանին պատկանող յոթ քանդակներ:
Քանդակները հայտնաբերվել են շքեղ զարդարված ջրավազանի հատակին: Այդ առանձնատունը պատկանել է հռոմեացի պոետ Օվիդիոսի հովանավորին:
Երկու մետր բարձրությամբ քանդակները պատկերում են հպարտ Նիոբա մորը, որի մասին խոսվում է Օվիդիոսի «Մետամորֆոզներ»-ում:
Քանդակները ենթադրաբար ջրավազանի մեջ ընկել են երկրաշարժի ժամանակ և հողի տակ թաղված են մնացել 2000 տարի։
«Մետամարֆոզներում» Օվիդիոսը պատմում էր Նիոբայի մասին: Նա հպարտանում էր այն բանով, որ ինքն ավելի շատ երեխաներ ունի, քան թե Լատոնը՝ մայրության խորհրդանիշը:
Նիոբային իր հպարտության համար պատժել են. Լատոնի երկվորյակ զավակները սպանել են նրա բոլոր երեխաներին: Նիոբան վշտից քարի է վերածվել, որից անընդհատ արցունքներ են հոսում:
Հնագետները նշում են, որ հայտնաբերված քանդակները համեմատաբար լավ վիճակում են, ինչը շատ հազվադեպ է պատահում:








































