Հունվարի 10-ին ամենուրեք, 11-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում` զգալի: 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան 4-9 մ/վրկ, 10-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, հունվարի 8-ի համեմատ ընդհանուր առմամբ 13-18 աստիճանով:
Երևանում` հունվարի 10-ին սպասվում է ձյուն, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, հունվարի 8-ի համեմատ ընդհանուր առմամբ 13-15 աստիճանով: