Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ուղևորվել է Ռուսաստան՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի և սիրիական ճգնաժամի վերաբերյալ բանակցություններին: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Սինիրլիօղլուն ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հրավերով չորեքշաբթի և հինգշաբթի հանդիպումներ կունենա բարձրաստիճան ռուս պաշտոնյաների հետ:
Հայտարարության մեջ ասվում է, որ թուրք դիվանագետը կքննարկի տարածաշրջանում, մասնավորապես` Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
Թուրքական դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ Սինիրլիօղլուն հաջորդ շաբաթ կայցելի նաև ԱՄՆ:








































