Friday, 05 06 2026
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները

Կորուսյալ Մերձավոր Արևելքը. Վիտալի Պորտնիկով

Շատերին կարող է թվալ, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև օրենքների փոխանակումը անցած տարվա գլխավոր արտաքին քաղաքական արդյունքն է: Բայց իրականում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում քիչ բան է փոխվել: Մինչդեռ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն արմատական փոփոխություններ է կրել Մերձավոր Արևելքում: Կարելի է նույնիսկ ասել, որ Ռուսաստանը՝ որպես տարածաշրջանի աշխարհաքաղաքական խաղացող, այլևս գոյություն չունի. այս մասին գրում է հրապարակախոս Վիտալի Պորտնիկովը Politicom լրատվական կայքում տեղադրված հոդվածում:

Հեղինակը նշում է, որ Մերձավոր Արևելքում Մոսկվայի հիմնասյունը միշտ եղել են աշխարհիկ զինվորական բռնապետները: Նույնիսկ այն ժամանակ, երբ խորհրդա-եգիպտական հակամարատությունն էականորեն փոքրացրեց Կրեմլի ազդեցությունը, ավանդական դաշնակիցները մնացին և որպես ժառանգություն փոխանցվեցին Ռուսաստանի Դաշնությանը:

Հոդվածագրի կարծիքով՝ «Արաբական գարունը» արմատապես փոխում է այս ամենը: Մոսկվայում Հոսնի Մուբարաքին խղճում են այնպես, կարծես թե նա իրականում եղել էր Ռուսաստանի, այլ ոչ թե ԱՄՆ-ի դաշնակիցը: Մուամար Քադաֆիի մահվանը վերաբերվում են որպես սեփական ողբերգության՝ չնայած լիբիացի առաջնորդը արդեն վաղուց լավ հարաբերություններ էր հաստատել Արևմուտքի հետ, և Ռուսաստանն այնքան էլ չէր հետաքրքրում նրան:

Ինչպես նշում է Պորտնիկովը, այնուհետև գալիս է Բաշար Ալ-Ասադին աջակցելու ժամանակը, սակայն, ի տարբերություն մնացածների, այս աջակցությունը ավելի տրամաբանական է, քանի որ ռուս-սիրիական հարաբերությունները երբեք չեն ընդհատվել:

«Սակայն բոլոր դեպքերում Կրեմլն ունեցել է այլ տրամաբանություն, ավելի շուտ՝ ներքին, քան մերձավորարևելյան՝ «հասցնել հեղափոխությունների մռութին»,- գրում է Պորտնիկովը: Արդյունքում արաբական աշխարհը երես է թեքում Մոսկվայից:

Արաբական աշխարհում «գլխավոր ջութակը» սկսում են նվագել Պարսից ծոցի միապետությունները, որոնք երբեք չեն խղճացել Խորհրդային միությանը (մինչև 1991 թ. Սաուդիան Արաբիան փաստացիորեն դիվանագիտական հարաբերություններ չի ունեցել ԽՍՀՄ-ի հետ ) և հատուկ համակրանք չեն տածում նաև Ռուսաստանի հանդեպ: Միապետությունների և հետհեղափոխական վարչակարգերի շահերի միասնականությունը (մասնավորապես Սիրիայի հարցում) դառնում է ակներև, սակայն Ռուսաստանը չէր ցանկանում նկատել այդ միասնականությունը, և միայն 2012 թ. վերջին օրերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի ղեկավարությանը կոչ է անում քաղաքական երկխոսություն սկսել ընդդիմության հետ:

Հոդվածագիրը նշում է, որ այս իրավիճակում տարածաշրջանի միակ երկիրը, որը հավակնություններ պետք է չունենար Մոսկվայի հանդեպ, Իսրայելն էր, սակայն դա նույնպես տեղի չունեցավ, քանի որ Կրեմլը սովոր է արաբական աշխարհի հետ փոխհամաձայնության հասնել Իսրայելի հաշվին: Այդ պատճառով զարմանալի չէ, որ Ռուսաստանն աջակցեց ՄԱԿ-ում Պաղեստինի նոր կարգավիճակին: Առաջին հայացքից տարօրինակ կլիներ, եթե Ռուսաստանն այլ կերպ վարվեր: Սակայն այս դեպքում կայունության դիվիդենտները կարող են զրոյական դառնալ ոչ միայն ընդհանուր առմամբ արաբական աշխարհում, այլ նաև պաղեստինյան շրջանակներում:

Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Պաղեստինի ինքավարությունում Ասադի գլխավոր դաշնակիցը՝ ՀԱՄԱՍ շարժումը, փոխեց իր կողմնորոշումը դեպի Կատար և այժմ ՖԱԹՀ-ի ու ՀԱՄԱՍ-ի միջև պայքար է ծավալվել Կատարի օգնությունը ստանալու համար:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Կատարն այն երկիրն է, որի օդանավակայանում ծեծի էր ենթարկվել Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Տիտորենկոն: Շատերը պնդում են, որ դա պատահական միջադեպ չի եղել, այլ եղել է վրեժ, քանի որ Մոսկվան աջակցում է Ասադի վարչակարգին, որի դեմ Կատարն ակտիվորեն պայքարում է:

Պորտնիկովի կարծիքով՝ միամիտ կլինի հավատալ, որ էմիրական միլիոններով ապրող կազմակերպությունը հետաքրքրված կլինի Ռուսաստանի հետ բարեկամությամբ: Այդ պատճառով Ռուսաստանը չի վերադառնա Մերձավոր Արևելք պաղեստինամետ քվեարկության միջոցով:

Հեղինակը կարծում է, որ ռուսական դիվանագիտության նոր հնարավորությունների մասին կարող է խոսվել միայն այն ժամանակ, երբ բռնապետություններին փոխարինած վարչակարգերն ամրապնդեն իրենց դիրքերը:

«Սակայն դրա համար անհրաժեշտ են տարիներ, և հայտնի չէ, արդյո՞ք այդ ժամանակ Ռուսաստանին պետք կգա կորուսյալ Մերձավոր Արևելքը»,- եզրափակում է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում