Շվեյցարիայի A2 մայրուղու վրա այրվել է ավտոբուս, որում եղել են 45 բելգիացիներ, որոնց թվում՝ 10-12 տարեկան 38 երեխա:
Ինչպես հաղորդում է Intefax-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին, ավտոբուսի վարորդը, ծուխ նկատելով, միանգամից կանգնեցրել է այն և ժամանակին տարհանել է բոլոր ուղևորներին:
Բրեն լե Կոնտ քաղաքի դպրոցում սովորող երեխաները, որոնք ուղևորվում էին Իտալիա, մեկ այլ ավտոբուսով հասել են նշանակման կայան: Պատահարից հետո երեխաները համացանցով լուսանկարներ են ուղարկել ծնողներին, որպեսզի նրանք համոզվեն, որ բոլորը ողջ և առողջ են:
Հիշեցնենք, որ 2012 թ. մարտին Շվեյցարիայում վթարի էր ենթարկվել երեխաներ տեղափոխող մի ավտոբուս, որի հետևանքով զոհվել էր 28 մարդ, այդ թվում՝ 22 երեխա:









































