Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այսօր Սեմնան նահանգում բացել է Shahid Bastami համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանը: Այս մասին հաղորդում է Fars իրանական գործակալությունը: Էլեկտրակայանի արտադրական հզորությունը կազմում է 324 մեգավատտ: Այն տեղակայված է Շահրուդ քաղաքում:
Այսօր Իրանում ավելի ուշ կբացվի երկրորդ համակցված շոգեգազային ցիկլով Quds էլեկտրակայանը՝ նույնքան հզորությամբ: Այն տեղակայված է նույն նահանգի Սեմնան քաղաքում:
Նախածի մենեջեր Մոհամմադ Ռեզա Քալամբորի խոսքով՝ յուրաքանչյուր կայանի կառուցման համար ներդրվել է 19 մլն դոլար: Իրանը վերջին շրջանում վիթխարի ներդրում է կատարել էներգետիկ ոլորտում:









































