Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը անցած շաբաթվա համեմատ դարձել է «ավելի կայուն»: Այս մասին հայտարարել է երկրի կապի և տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլեգասը, որը ուղիղ հեռուստաեթերում ընթերցել է պաշտոնական բժշկական տեղեկագիրը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Դեկտեմբերի 11-ին Չավեսը ենթարկվել էր օնկոլոգիական վիրահատության: Շնչառական ուղիների ինֆեկցիայի պատճառով նրա մոտ բարդություններ էին առաջացել:










































