Ամերիկյան Apple ընկերությունը կարող է նոր գիտահետազոտական կենտրոն բացել Մեծ Բրիտանիայում՝ գրում է The Telegraph-ը: Հաղորդվում է, որ համալիրը կգտնվի Քեմբրիջում: Այսպիսով բացառված չէ, որ iPhone-ի արտադրողը կհետևի Microsoft-ի, Sony-ի և Siemens-ի օրինակին, որոնք նման կենտրոններ ունեն Քեմբրիջում:
Նշվում է, որ որպես տարբերակ՝ Apple-ն ուսումնասիրում է 90 Hills Road հասցեում գտնվող գրասենյակային շենքը, որտեղ կաշխատի մոտ 20 աշխատակից:
Ինչպես կարծում է պարբերականը, Քեմբրիջը հետաքրքրություն է ներկայացնում Apple-ի համար ապագա գիտահետազոտական բազայի առումով, սակայն այդ առնչությամբ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Թերթը նաև գրում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը, ըստ շշուկների, փորձել է համոզել ընկերությանը՝ ուժեղացնել իր ներկայությունը երկրում վերջին 25 տարիներին:
Apple-ում մեկնաբանություններից հրաժարվել են: Ընկերությունը գրասենյակ ունի Լոնդոնում: Ինչ վերաբերում է գիտահետազոտական կետրոններին, ապա Apple-ը նման կենտրոններ ունի Շանհայում, Իսրայելում և Թայվանում:







































