Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն արդեն 2 խոհանոցային գիրք է գրել, որոնք նրան հաջողություն են բերել տնային տնտեսուհիների շրջանում: Մինչև նրա նոր գրքի թողարկումը մնացել է 4 ամիս, բայց այն ազատ վաճառքում գտնել, հավանաբար, չի հաջողվի. ամբողջ տպաքանակը նախապես պատվիրված է: Դերասնուհին խոստանում է նոր գրքում պատմել նիհարելու և գեղեցկության բաղադրատոմսերի մասին, որոնք օգտագործում է ինքը: Գիրքն այդպես էլ կոչվել է. «Համեղ, պարզ բաղադրատոմսեր, որոնք ձեզ կօգնեն լավ տեսք ունենալ և ձեզ հրաշալի զգալ» (It’s All Good: Delicious, Easy Recipes That Will Make You Look Good and Feel Great): Գրքում կան միջերկրածովյան խոհանոցի նախուտեստների, տաք ճաշատեսակների ու աղանդերների բաղադրատոմսեր, որոնք հեղինակի ամենօրյա ճաշացանկի մասն են կազմում: Գվինեթ Փելթրոուի սնվելու մեթոդի արդյունավետությունն ակնհայտ է բոլորի համար, ովքեր էկրանին տեսել են 40-ամյա դերասանուհուն, հայտնում է kedem.ru-ն:










































