Ֆրանսիացի նախկին կինոաստղ, իսկ այժմ նաև կենդանիների իրավունքների հայտնի պաշտպան Բրիջիդ Բարդոն դիմել է Նեպալի նախագահին՝ խնդրելով արգելել կենդանիների սպանդը, որը նվիրված է զոհաբերության փառատոնին: Այս մասին գրում է BBC-ն:
Հինգ տարին մեկ անգամ հինդուսները Նեպալի և Հնդկաստանի սահմանին գտնվող Բարիյապուր գյուղում տասնյակ հազարավոր կենդանիներ են զոհաբերում իշխանության աստվածուհի Գադհիմաիին:
Ինչպես գրում է Բարդոն՝ «աշխարհը հերթական անգամ կցնցվի, երբ երկու օրվա ընթացքում զոհաբերվեն 250 հազար ցուլեր, այծեր, ոչխարներ, հավեր, աղավնիներ, բադեր, սպիտակ մկներ»:
Ֆրանսիական կինոյի լեգենդը Նեպալի իշխանություններին կոչ է անում հետևել Հնդկաստանի օրինակին և «վերջ տալ դաժան ավանդույթին»:










































