Նոյեմբերի 10-ին Բաքվի օդանավակայանում Թբիլիսի մեկնելիս «համակարգում անձնագրի բացակայության» պատճառով ձերբակալվել է բլոգեր Մոհման Հուսեյնովը: Այս մասին հայտնում է Turan-ը:
2012թ. ամռանը Հուսեյնովի դեմ ոստիկանի նկատմամբ խուլիգանական գործողությունների մեղադրանքով քրեական գործ է հարուցվել, և նրան արգելվել է դուրս գալ երկրից:
Սակայն քրեական գործի հետաքննության ժամկետի սպառվելու կապակցությամբ Հուսեյնովն արտասահմանյան ուղևորությունների արգելքը հանելու խնդրանքով դիմել է դատախազություն:
Դատախազությունում խորհուրդ են տվել դիմել ոստիկանություն: Սակայն ոստիկանության քննիչից Հուսեյնովը պատասխան չի ստացել:
Գործով ստուգելու համար՝ արդյոք արգելքը հանվա՞ծ է, Հուսեյնովը նոյեմբերի 10-ին պատրաստվել է ընդունել հրավերը և մեկնել Թբիլիսիում ԵԱՀԿ համաժողովին:
«Անձնագրի կեղծման կասկանքների» հետ կապված՝ Հուսեյնովին հանձնել են ոստիկանությանը:
Ադրբեջանի ՆԳՆ օդային տրանսպորտով ոստիկանության վարչությունում Turan-ի թղթակցին հայտնել են, որ Հուսեյնովը ձերբակալվել է, որովհետև հետախուզման մեջ է:
Հուսեյնովը նաև Թղթակիցների ազատության և անվտանգության ինստիտուտի աշխատակից է, որի դեմ Ադրբեջանի դատախազությունը օգոստոսի սկզբին քրեական գործ է հարուցել, կնքել գրասենյակը:







































