Նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը, որը սահմանվել է ի պատիվ Դեմոկրատական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայի հիմնադրման (WFDY): Այդ իրադարձությունը տեղի է ունեցել Լոնդոնում` 1945-ի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած Երիտասարդության համաշխարհային համաժողովի շրջանակներում:
WFDY-ը պայքարում է խաղաղության, երիտասարդների իրավունքի, ժողովուրդների անկախության, առաջընթացային երիտասարդության ինտերնացիոնալ համախմբման համար, ընդդեմ գաղութարարության, ֆաշիզմի և ռասիզմի:
WFDY-ի իրականացրած ամենամեծ միջոցառումը Երիտասարդության և ուսանողների 1-ին համաշխարհային փառատոնն էր, որը տեղի է ունեցել 1947-ին՝ Պրահայում, և հավաքել 17 հազար մասնակիցների:








































