2012-ին օգտագործված բառերի շարքում ամենամեծ ժողովրդականությունն ունեցել է «հեշթեգ» բառը, որը նշվում է # նշանով: 2012 թվականին հեշթեգը դարձել է առցանց զրույցներում լայնատարած երևույթ: Նման եզրակացության են եկել ամերիկյան բարբառագիտական ընկերության Նոր բառերի հանձնաժողովի մասնագետները: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
Դրանք Twitter-ի և այլ սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում ստեղծել են թրենդներ՝ տարածելով կարճ հաղորդագրոթւյուններ տարբեր թեմաներով՝ քաղաքականությունից մինչ փոփ մշակույթ:
Հավելենք, որ հեշթեգ են անվանում այն բառը կամ բառակապակցությունը, որը ծառայում է ըստ թեմայի կամ տեսակի առանձին հաղորդագրությունների միավորման համար:
2012-ի այլ հայտնի հեշթեգների ցուցակում ընդգրկված են հետևյալ բառերը՝
YOLO-ն (You Only Live Once՝ Դու միայն մեկ անգամ ես ապրում),
-(po)calypse, -(ma)geddon՝ ապոկալիպսիս և արմագեդոն բառերն են, նշանակում են աղետ,
hate-watching (ատում եմ, բայց դիտում եմ)՝ նկարագրում է հեռուստատեսային շոուների նկատմամբ կիրքը,
beardruff – կազմված է beard (մորուք) և dandruff (թեփ) բառերից,
fiscal cliff – «ֆիսկալ ճեղքվածք»,
Gangnam style – նորաձևության ոճ, որը ծագել է Սեուլի համանուն շրջանում,
marriage equality՝ միասեռական ամուսնություն,
47 percent – ԱՄՆ բնակչության 47 տոկոսն է, որը դաշնային եկամտահարկ չի վճարում և հանդիսանում է Օբամայի կողմնակիցը,
dancelexia ՝ պարային շարժումներ կատարելու անկարողություն,
legitimate rape՝ օրինական բռնաբարություն: Այս բառը շրջանառության մեջ է դրել հանրապետական կոնգրեսական Թոդ Էյկինը և քննադատության ալիք բարձրացրել։
Տարվա բառի ընտրությունը կատարվել է 23-րդ անգամ: Տարվա բառն ընտրվում է քվեարկությամբ, որին մասնակցում են Բարբառագիտական կենտրոնի լեզվաբանները, բանասերները, պատմաբանները, գրողներն ու խմբագիրները:









































