Նոյեմբերի 9-ին ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտականության միջազգային օրն է: Այն հաստատվել է UNITED ռասիզմի դեմ միջազգային ցանցի նախաձեռնությամբ, որը միավորում է ավելի քան 500 կազմակերպություն և 49 երկիր:
Նշենք, որ 1938 թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ «Հախճապակե գիշերը» կամ «Կոտրած ցուցափեղկերի գիշերը», սկիզբ դրեց Հոլոքոստին, որի հետևանքով մոտ 6 մլն հրեա մահացավ:
Բացի այդ, աշխարհում իսպառ չի վերացել նաև ֆաշիստական գաղափարաբանությունը:
Այսօր ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմիտականության միջազգային օրը շատ երկրներում թեմատիկ միջոցառումներ են անցկացվում` նացիզմի և ահաբեկչության, ռասիզմի զոհերի հիշատակին:








































