Ռուսական 5 ռազմանավերից կազմված նավատորմը, որում հարյուրավոր զինծառայողներ կան, ուղղվում է Սիրիայի ափեր և հանդիսանում է ուժի ցուցադրում: Այդ ուժը նախատեսված է պատերազմից պառակտված երկրի գործերին Արևմուտքի միջամտությունը կանխելուն: Այս մասին երեկ գրել է Լոնդոնում լույս տեսնող Sunday Times-ը:
Ավելի վաղ հայտնված հաղորդագրություներում մեջբերվել են ռուս դիվանագետները, որոնք հայտնել են այն մասին, որ ռազմանավերը կոչված են հազարավոր ռուսաստանցիների տարհանման համար, որոնք դեռ շարունակում են գտնվել Սիրիայում: Սակայն ռուսական հետախուզական աղբյուրը, որին հղում է անում լոնդոնյան թերթը, հայտնում է, որ ավելի քան 300 ծովային հետևակայինների ներկայությունը նավերի վրա զսպող գործոն է այն պետությունների համար, որոնք թշանամաբար են տրամադրված Կրեմլի առանցքային դաշնակցի՝ Բաշար Ասադի ռեժիմի դեմ:
Ռուսական դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման, քանի որ կարծում է, որ իրադրությունը Սիրիայում կարող է գագաթնակետին հասնել Սուրբ Զատկից առաջ:
Նավերն ուղղվում են Տարտուս նավահանգիստ, որտեղ Ռուսաստանը գործող ռազմածովային բազա ունի այդ մասին Բաշար Ասադի հոր՝ Հաֆեզի հետ 1971 թվականին համաձայնագրի ստորագրման պահից:
Վերջերս Թուրքիայում Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից տեղակայված հակահրթիռային Patriot համալիրներն անհանգստություն են առաջացրել Մոսկվայի կողմից՝ Սիրիայում ռազմավարական մարտահենադաշտը պահպանելու կարողությունների առնչությամբ՝ ասվում է հոդվածում:








































