20th Century Fox ստուդիան դերասան Էնդի Սերքիսին կարող է առաջադրել «Օսկարի»՝ կապիկների առաջնորդի դերի համար: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը: Ըստ տեղեկության՝ արտիստի աշխատանքը «Կապիկների մոլորակը. Հեղափոխություն» ֆիլմում պատրաստվում են առաջադրել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ կանցկացվի արշավ՝ Սերքիսին «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրելու համար: Սակայն 20th Century Fox-ում որոշել են աջակցել ֆիլմի ամբողջ դերասանական կազմին, այդ թվում՝ Թոբի Քեբելին, Ջեյսոն Քլարքին, Քերի Ռասելին և Գերի Օլդմենին: Սերքիսի հետ միասին նրանց մրցանակի կառաջադրեն երկրորդ պլանի դերի համար:
![]()

![]()







































