Ամերիկացի զինագործ Մայքլ Կրամլինգը փամփուշտի նոր տեսակ է հայտնագործել, որը պիտանի է պլաստիկե տպագիր ատրճանակից ու չվնասող զենքից կրակելու համար:
Համաձայն ստեղծողի բլոգում կատարած գրառումների՝ այն իրականացված է 314 Atlas (7,9 միլիմետր) տրամաչափով՝ երկարացված պարկուճով:
Ըստ Կրամլինգի ներկայացրած փամփուշտի գծագրի՝ դրա երկարությունը 34,29 մմ է, իսկ պարկուճի պատերի ներքին տրամագիծը՝ 7,9 մմ:
Որպես գնդակ օգտագործվել են մետաղական գնդիկներ: Թե հատկապես ինչ տեսակի վառոդ է օգտագործվում գնդակում՝ չի նշվում: Զինագործի խոսքով՝ ինքը շարունակում է փորձարկել գնդակի տեսակներ:
Կրամլինգը ներկայումս փորձարկում է իր գյուտը, սակայն, ըստ նրա, դեռ չկան տվյալներ, որ 314 Atlas-ի արդյունավետության մասին եզրակացություններ կատարվեն:









































