ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իրանական միջուկային խնդրի վերաբերյալ բանակցությունների վճռորոշ ռաունդից առաջ Փարիզում հայտարարել է, որ Իրանն ունի քաղաքացիական միջուկային ծրագրեր մշակելու իրավունք, սակայն պայմանով, որ ռազմավարական ուրանը չի կարող կիրառվել ռազմական նպատակներով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
«Նրանք ունենք խաղաղ ծրագրերի իրավունք, սակայն ոչ՝ միջուկային ռումբերի պատրաստման»,- հայտարարել է Քերին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ զրույցի ժամանակ:
Նոյեմբերի 24-ին Վիեննայում կկայանա իրանական միջուկային ծրագրի հարցերով միջազգային քննարկում:






































