ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորման գրոհայինները հայտարարում են սիրիական Հոմս նահանգում գազի հանքավայր գրավելու մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իսլամիստական կայքերին հետևելու ամերիկյան ծառայությանը (SITE):
Ծայրահեղականները սոցցանցերում մոտ 20 լուսանկար են տեղադրել, որոնցում երևում է, թե ինչպես է «Ջահար» հանքավայրի վրա բարձրացվում խմբավորման դրոշը: Լուսանկարներում երևում են նաև զենք ու տրանսպորտային միջոցներ, որոնք, իրենց վկայությամբ, գրավել են իսլամիստները:









































