Wednesday, 22 07 2026
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞

Էրդողանը չի բացառում մահապատժի վերականգնումը Թուրքիայում

Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ, վարչապետ Էրդողանը Բնապահպանության նախարարության կազմակերպած միջոցառմանը մասնակցելուց հետո հայտարարել է մահապատժի վերականգնման հնարավորության մասին. «Այդ հարցը մեր օրակարգում չէ, սակայն այն քննարկվում է»:

Նշվում է, որ մահապատժին վերադառնալու անհրաժեշտության լուրերը Թուրքիայում շրջանառության մեջ դրվեցին այն ժամանակ, երբ 1.5 տարի առաջ նախագահ Աբդուլլահ Գյուլի հայրենի Քայսերի քաղաքում գրանցվեց 3 երեխաների բռնաբարության ու սպանության դեպք:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մահապատիժը (կախաղան բարձրացնելը) վերջնականապես վերացվել է Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ժամանակաշրջանում` 2006 թվականին (թիվ 5218 օրենքի հիման վրա):

Չնայած դրան` վերջին մահապատիժն ի կատար է ածվել 1984 հոկտեմբերի 25-ին: Դրանից հետո կայացված մահապատժի վճիռները, չհաստատվելով թուրքական խորհրդարանի կողմից, ի կատար չեն ածվել: Ավելին, 1991 թվականին մահվան դատավճիռ ունեցող 500 բանտարկյալների պատժաչափը նվազեցվեց մինչև 10 տարի ազատազրկման:

1990-ական թվականներին կայացված մահապատժի դատավճիռներից ամենահայտնին գրանցվեց 1999 թվականի հունիսի 29-ին, երբ «նման բախտի» արժանացավ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը: Նոյեմբերի 25-ին Թուրքիայի Գերագույն դատարանը ԵՄ-ի ճնշման տակ բեկանեց այդ վճիռը:

1920-1984 թվականներին Թուրքիայում իրականացվել է 712 մահապատիժ, որոնցից 15-ը վերաբերել է կանանց: Միևնույն ժամանակ, թուրքական դատարանների կողմից կայացված և խորհրդարանի կողմից չհաստատված մահապատիժների քանակը տատանվում է 1500-2000-ի միջև: Մահապատիժները կիրառվել են 18-65 տարեկանների հանդեպ:

Թուրքիայում վերջին մահապատժի ենթարկվածների թվում է նաև ASALA-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) հերոսներից Լևոն Էքմեքչյանը` 1983 թվականի հունվարի 28-ին, Անկարայում:

Նա «Խրիմյան Հայրիկ անձնասպանական ջոկատի» կազմում 1982 թվականի օգոստոսի 7-ին մասնակցեց Անկարայի «Էսենբողա» օդանավակայանի գրավմանը («Կարին» գործողություն), որի ընթացքում պատանդ վերցվեց 250 ուղևոր:

Երբ թուրքական իշխանությունները օդանավակայան տարան հայ հոգևորականներին ու քաղաքացիական անձանց, որպեսզի նրանք ջոկատի անդամներին հորդորեին անձնատուր լինել, նրանց պատասխանեցին. «Մենք ահաբեկիչներ չենք, այլ հայրենիքի ազատագրության ֆիդայիներ՝ պատրաստ մեր կյանքը տալու հայ ժողովրդի ապագայի համար»:

Դրանից հետո թուրքական զորքերը ներխուժեցին օդանավակայանի շենք, ինչի ժամանակ էլ վիրավորվեց և ուշագնաց վիճակում գերի ընկավ Լևոն Էքմեքչյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում