Վրաստանի խոշորագույն քաղաքներում՝ Քութայիսում, Բաթումում, Զուգդիդում, Օզուրգեթում, այսօր անցկացվում են բողոքի ակցիաներ՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականի պահանջով: Ինչպես հաղորդում է RBK-ն, Թբիլիսիում ակցիան տեղի է ունենում նախագահի նստավայրի դիմաց: Ցուցարարները փողոց են դուրս եկել «Միշան կհեռանա» և «Դավայ դո սվիդանիա» գրությամբ պաստառներով:
Հակակառավարական ակցիայի մասնակիցները հայտնել են, որ իրենց պահանջները համապատասխանում են «իրավական, քաղաքական և բարոյական նորմերին»: Նրանց խոսքերով՝ արդեն հավաքվել է ավելի քան 800 հազար ստորագրություն՝ հօգուտ գործող նախագահի հրաժարականի: Հավաքվածներն ընդգծել են, որ ըստ վրացական Սահմանադրության` Սաակաշվիլիի նախագահական ժամկետն ավարտվում է 2013թ. հունվարի 5-ին, սակայն նա արհեստականորեն այն երկարացրել է մինչև 2013թ. աշուն:








































