Ժաննա Ֆրիսկեն, ում մեկ տարի առաջ գլխուղեղի ուռուցք էին ախտորոշել, Չինաստանից Մոսկվա վերադառնալուց հետո առաջին հարցազրույցն է տվել, գրում է Spletnik.ru-ն:
Երգչուհին ՆՏՎ-ի լրագրողներին պատմել է, որ այժմ ապրում է Մերձմոսկվայում՝ ծնողների և որդու՝ Պլատոնի հետ: Ֆրիսկեն նաև մեկնաբանել է իր առողջական վիճակը:
«Ես առայժմ չեմ առողջացել, բայց ինձ լավ եմ զգում»,- ասել է նա:
Նշենք, որ Ժաննան մի քանի երկրում է բուժվել՝ Գերմանիայում, ԱՄՆ-ում և Չինաստանում: Հատուկ Մոսկվա վերադառնալու համար ծնողները վերադասավորել են տունը և փոքրիկ Պլատոնի համար մահճակալ են դրել. «Որդիս, փառք Աստծո, չար չէ, լավ տղա է: Մենք արդեն մեկուկես տարեկան ենք, չեն քայլում, բայց վազում ենք: Իսկ տատիկը մայրիկի հետ վազում է նրանց հետևից»:
Ֆրիսկեն նաև ընդունել է, որ կվերադառնա մեծ էկրան, երբ ուժ ունենա: Նա երազում է շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր իրեն աջակցել են այս ամբողջ ընթացքում:
«Ես այդ ամենը շատ եմ գնահատում և շատ շնորհակալ եմ: Եվ իհարկե ուզում եմ այդ մասին պատմել, թե ինչպես դա ինձ օգնեց»,- ասել է նա:











































