Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Ողջ պետությունը թարս է կառուցված

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

– Բյուջեի նախագծի քննարկումներից պարզ դարձավ, որ 2015-ի բյուջեում որևէ կերպ հաշվարկված չէ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը: Չե՞ք կարծում, որ պետք է մինչ այժմ այդ ազդեցությունն ու ռիսկերը հաշվարկված ու ԱԺ-ում ներկայացված լինեին:

– Եկեք սկսենք երեք ռազմավարական ռիսկերից, որովհետև դրանցից էլ բխում են բյուջեի հետ կապված ռիսկերը: Առաջինն այն է, որ ԵՏՄ-ի հետ մենք չունենք ընդհանուր սահման, իսկ դա նշանակում է, որ ապրանքների և որոշ ծառայությունների տեղափոխման համար մենք գործ կունենանք տարանցիկ երկրների հետ, որոնք կունենան իրենց սակագները և կազդեն գնագոյացման վրա, քանի որ տրանզակցիոն ծախսեր են առաջանում: Սա ուղղակի ազդում է բյուջեի վրա:

Երկրորդ ռիսկը ԼՂ հարցն է. որքան էլ ասեն, որ մաքսակետը ֆորմալ է լինելու, բոլոր դեպքերում դրանք ծախսեր են, որոնք ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական իմաստով ազդելու են տնտեսության վրա:

Երրորդ ռիսկն այն է, որ ցանկացած միություն մտնելիս, անկախ նրանից՝ եվրասիական է, եվրոպական, կամ այլ, միշտ այդ պրոցեսը 2 մասից է բաղկացած. առաջին մասն այն է, որ հենց սկզբից պետությունը անդամակցելով որևէ միության՝ սկսում է կորցնել իր ինքնիշխանության ինչ-որ մասը: Երկրորդ մասը ակնկալիքներն են, որոնք ժամանակի մեջ երկարաձգվում են, և Աստված գիտի, թե որքանով են հավասարակշռվելու դրական ակնկալիքներն ու փաստացի կորցրած ինքնիշխանության մի մասը: Սա նույնպես անուղղակի ազդելու է բյուջեի վրա, որովհետև բացառված չի, որ զարգացումներն այնպես գնան, որ Հայաստանը ստիպված լինի մի շարք ակտեր ընդունել, որոնք կազդեն երկրի տնտեսության վրա:

– ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ 800 անուն ապրանքատեսակների համար ԵՏՄ-ից արտոնություններ են կորզել, որոնց վրա նոր մաքսատուրքերը չեն տարածվի: Ի՞նչն է եղել պատճառը, որ Հայաստանին այդ արտոնությունը տրվել է, հատկապես, ինչպես գիտենք, ԵՏՄ անդամ երկրներն այնքան էլ բարեհաճ չեն տրամադրված ՀՀ-ի հանդեպ:

– Ես այդպիսի ամփոփիչ հայտարարությունները չեմ հասկանում՝ որպես կառավարման փորձագետ, որովհետև ամեն ինչում կարևոր է կառուցվածքը: Մինչև ես չտեսնեմ այն փաստաթուղթը, որը ստորագրված է, որտեղ ցանկով տրված են այդ 800 ապրանքատեսակները, չեմ կարող կարծիք հայտնել: Ի՞նչ կապ ունի, թե քանի ապրանքատեսակի վրա է դա տարածվում, եթե պարզվի, որ այդ 800 ապրանքատեսակների ճնշող մեծամասնությունը 2-րդական, 3-րդական նշանակություն ունեցող ապրանքներ են: Այստեղ առաջանում է տեսակարար կշիռների խնդիր: Օրինակ՝ եթե պարզվի, որ հացը կամ ցորենը այդ ցանկի մեջ չեն, բայց այդ ցանկում են CD սկավառակները, ֆլեշները և այլն, կստացվի, որ այդ սկավառակները և նմանատիպ ապրանքները քանակով ավելի շատ են, իսկ ցորենը մեկ միավոր է, բայց արդյունքում ցորենի բացակայությունն այդ ցանկում շատ ավելի մեծ բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա, քան մնացած տասնյակ ապրանքները, որոնք այդ ցանկում կան: Դրա համար ասում եմ՝ շատ կարևոր է իմանալ, թե որոնք են այդ 800 անուն ապրանքատեսակները, ինչպես են դրանք ազդում Հայաստանում գնագոյացման վրա և այլն: Դեռ մարդկությունը չի սովորել գրեթե առանց տվյալների ճշգրիտ վերլուծություն կատարել:

– Այսօրվանից ուժի մեջ են մտնում Շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունները, որոնց թիրախը կարծես կրկին փոքր ու միջին բիզնեսն է, թեև իշխանությունները նշում են, որ փոքր բիզնեսի միջոցով ցանկանում են ստվերից հանել խոշորներին: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս փոփոխության վերաբերյալ:

– Ճիշտն ասած, նորից ստիպված եմ շեշտել, որ կառավարության մեջ սիրուն նախադասությունները, ակնկալիքներով խոստումները ոչ մի արժեք չունեն: Կառավարման մեջ կարևոր են փաստացի գործընթացներն ու դրանց փաստացի արդյունքները: Խոշոր տնտեսվարող սուբյեկտներին բոլորը գիտեն՝ հասարակ գյուղացուց մինչև բարձր պաշտոնյաներ: Երկրի տնտեսության վրա հիմնական բացասական ազդեցություն թողնողները խոշոր օլիգարխիկ տնտեսվարողներն են, որոնք մի քանի բացասական ազդեցություն ունեն: Նախ՝ բնականոն կերպով խեղդում են միջին ու փոքր բիզնեսն այնտեղ, որտեղ կա զգալի շահույթ, քանի որ սերտացած լինելով պետության հետ՝ նրանք ավելի հեշտ կարող են մոտենալ այն ոլորտներին, որտեղ առաջանում են բարձր շահույթներ: Բնական է, որ դրանով նրանք երկրորդ պլան են մղում փոքր բիզնեսը: Երկրորդ. ՀԴՄ-ներն իմաստ ունեն, եթե վերից վար ամբողջ բիզնեսը գնում է վերահսկման դաշտ: Նման մոտեցումը բերում է նրան, որ ճնշումը փոքր ու միջին բիզնեսի վրա ուժեղանում է, իսկ խոշոր բիզնեսը, քանի որ սերտաճած է պետական կառավարման հետ, միշտ ունենում է հնարավորություն՝ խուսափելու նման պրեսինգից: Եթե մենք ուզում ենք իսկապես իրականությունը շտկել, պիտի սկսենք խոշորից: Միջին ու մանր բիզնեսի միջոցով խոշորի վրա ազդելու մասին խոսակցություններին փորձագետները չեն հավատում: Եթե ես կարող եմ A կետից գնալ B կետ, ինչո՞ւ սկզբից պիտի գնամ C կետ, որ հետո ակնկալիք ունենամ B կետ հասնելու: Եթե նպատակը խոշոր բիզնեսի ստվերի դեմ պայքարն է, թող պայքարեն հենց խոշորի դեմ, այլ ոչ թե ծծկեր երեխաներից մինչև 90 տարեկանների վրա մտցնեն ՀԴՄ: Թիրախները կոնկրետ են և տնտեսվարողների անուններով պարզ են:

– Հովիկ Աբրահամյանի կառավարությունն, ըստ Ձեզ, որևէ բանով տարբերվե՞ց նախորդ կառավարությունից: Նոր կառավարությունն ի՞նչ առանձնահատկություններ ունի՝ նկատի ունենալով նաև Շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխությունը, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, այժմ էլ՝ հղիների նպաստները նվազեցնելու խնդիրը:

– 1991 թվականից Հայաստանում ձևավորվեց վատ ոճի կառավարման պետական համակարգ: Լինի կառավարություն, խորհրդարան, թե մեկ այլ մարմին՝ պետք է համապատասխանի այդ անորակ պետական կառավարմանը: Չի կարող ամբողջը լինել վատ, բոլոր մասնիկները՝ լավը, իսկ կառավարությունը պետական համակարգի գործադիր մասնիկն է: Այս իմաստով կարելի է ասել, որ բոլոր կառավարություններն ընդհանուր առմամբ չկարողացան կամ չցանկացան լուծել տնտեսության հիմնարար խնդիրները: Մի կառավարությունը՝ մի փոքր հաջող, մյուսը՝ մի փոքր անհաջող, բայց միջինում շատ անբավարար է և համազոր չէ երկրի վիճակին՝ շտկելու իմաստով: Երբ փոխվում են ազգանունները, բայց գործելաոճն ու մոտեցումները չեն փոխվում, մի սպասեք որակական փոփոխությունների: Պատկերացրեք՝ աշխարհի լավագույն կառավարիչները եկան ու դարձան ՀՀ կառավարության անդամներ. առաջինը, որ նրանք կանեն, կլինի օլիգարխիայի դեմ ճնշումը սաստկացնելը, իսկ դա նշանակում է պատերազմ՝ բոլորս գիտենք ինչ վերջաբանով:

– Այս կառավարությունն, ըստ Ձեզ, պե՞տք է հրաժարական տա:

– Իմաստ չունի, որովհետև կապ չունի, թե ինչ կառավարություն է: Չի կարելի ընդհանուր համակարգից կոնկրետ մարդկանց կամ կոնկրետ օղակներ քավության նոխազներ դարձնել: Ողջ պետությունը թարս է կառուցված, կառավարման իմաստով գլխիվայր է կառուցված: Մենք ուզում ենք այդ գլխիվայր պետությունը թողնել անփոփոխ, բայց ինչ-որ համակարգեր ներսում փոխել: Պատկերացրեք, մեքենան գլխիվայր շուռ ենք տվել, մեքենան չի շարժվում, հիմա ասում եք՝ եկեք անիվները փոխենք, ավելի որակյալ անիվներ դնենք, եկեք շարժիչը դնենք «Ռոյս Ռոյս» ֆիրմայի: Հիմա հարց եմ տալիս՝ դրանից հետո մեքենան կշարժվի՞ տեղից: Իհարկե՝ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում