Նյու Յորքի համալսարանի գիտնականները Աբու Դաբիում ստեղծել են էլեկտրոնային գդալ: Այս մասին հաղորդում է New Scientist-ը:
Ուտելիքը աղի, քաղցր, դառը կամ թթու դարձնելու համար բավական է միայն գդալը կարգավորել ըստ նախընտրած համի: Դրանում տեղադրված էլեկտրոդներն անսխալ կերպով կազդեն անհրաժեշտ համային ռեցեպտորների վրա, և ուտեստը կթվա այնպիսին, ինչպիսին ցանկալի է:
Գիտնականները ստեղծել են նաև հեղուկների համար էլեկտրոնային ծխամորճ՝ միևնույն գործառույթներով:










































