Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ղրիմի հայերն ազգային ինքնավարություն են հիմնում Ռուսաստանի բյուջեից գումար ստանալու համար

Ղրիմի հայկական կազմակերպություններն արդեն օգտվում են Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունից. շուրջ 17 հայկական կազմակերպություն տարածաշրջանային ազգային մշակութային ինքնավարություն է ձևավորում՝ հավակնելով մեծ ֆինանսավորումներ ստանալ ՌԴ պետական բյուջեից ինչ-ինչ ծրագրեր իրականացնելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ղրիմի հայ համայնքի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանը պատմեց, թե ինչու է նման որոշում կայացվել, և ինչ արտոնություններ է տալու այս նոր կարգավիճակը հայ համայնքին:

Նա նախ տեղեկացրեց, որ ՌԴ-ում, որի մաս են իրենք համարում Ղրիմը, կա օրենք ազգային մշակութային ինքնավարությունների վերաբերյալ, որը նախատեսում է երեք կարգավիճակ՝ տեղական-քաղաքային ինքնավարություն, տարածաշրջանային և դաշնային՝ համառուսական ինքնավարություն:

«Մենք տեղական ինքնավարություն ենք ձևավորել, որը փորձում ենք վերափոխել ազգային մշակութային ինքնավարության, և հիմա իրավունք ունենք ձևավորել համաղրիմյան ինքնավարություն: ՌԴ-ում կան օրենքներ այս ինքնավարությունների վերաբերյալ, որը չկար Ուկրաինայում: Միայն մենք չէ, որ ձևավորում ենք ինքնավարություն. դա անում են նաև գերմանացիները, հույները, բուլղարացիները: Մենք՝ այս չորս ժողովուրդները, միավորվել են մեկ ասոցիացիայում, որը ես եմ ղեկավարում, պայքարելու է մեր իրավունքների պաշտպանության համար»,- ասաց Վաղարշակ Մելքոնյանը՝ շարունակելով, որ ինքնավարության կարգավիճակը մեծ արտոնություններ է ենթադրում: Ըստ նրա՝ Ղրիմի այս ժողովուրդների ռեաբիլիտացիայի համար ծրագրեր են մշակվում Ռուսաստանում, որոնց համար հատկացվել է 11 միլիարդ ռուբլի, և այս ծրագրերը շարունակվելու են մինչև 2020թ.: Դրանցից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ինքնավարության կարգավիճակ:

«Այն կարգավիճակում, որ ունեինք մենք մինչ այժմ՝ հասարակական կազմակերպության կարգավիճակը Ուկրաինայի կազմում, իրավունք չունեինք երկրից գումար ստանալու, հիմա սա մեզ հնարավորություն է տալիս և արդեն հայտարարվել է գումարի հատկացման մասին: Բացի դրանից՝ այս կարգավիճակը հնարավորություն է տալիս պահպանել լեզուն, մշակույթը, ոգեղենությունը, հնարավոր է դպրոցներ հիմնել և այլն, և այլն: Ուստի լինելով ՌԴ կազմում՝ ճիշտ է լինել այս կարգավիճակում: Սա պարտադիր չէ. որ փոքրամասնությունը ցանկանում է, նա էլ օգտվում է այս ամենից: Սա դժվար գործ է. անհրաժեշտ է կանոնադրություն փոխել, գրանցել: Մենք դա հաճույքով ենք անում: Մեզ ընդառաջում են Աքսիոնովը և ուրիշներ, աջակցում են, որպեսզի ամեն ինչ շուտ կազմակերպենք և հնարավորություն լինի օգտվել այդ ծրագրերից: Այս կարգավիճակով կարելի է նաև դրամաշնորհային ծրագրերի մասնակցել, ընդհանրապես, հնարավոր բոլոր ֆինանսական գործերում մասնակցել. ռուսական մոտեցումը մեծ հնարավորություններ է տալիս»,- մեկնաբանեց Ղրիմի հայ համայնքի ղեկավարը:

Հարցին ի պատասխան, թե իրեն չի՞ մտահոգում, որ քաղաքակիրթ աշխարհը չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, իսկ իրենք ակնկալիքներ ունեն ՌԴ իշխանություններից՝ մեր զրուցակիցն ասաց, որ այդ որոշումն ընդունելի էր ոչ միայն իրենց՝ հայ համայնքի համար, այլև ողջ Ղրիմի, Ռուսաստանի համար: «Ես անմիջական մասնակիցն եմ եղել այս գործընթացների, ես հանրաքվեի հանրապետական հանձնաժողովի անդամ եմ եղել և իմ աչքերով եմ տեսել, թե Ղրիմի ժողովուրդն ինչ ոգևորությամբ է մասնակցել հանրաքվեին: Հայերը ներգրավված են եղել, Ղրիմի սահմանադրության ձևավորմանն ենք մասնակցել: Հիմա էլ մասնակցում ենք Ղրիմի իշխանությունների կառույցների ձևավորման աշխատանքներին»,- ասաց Վաղարշակ Մելքոնյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում