Ֆեմինիստ Անիտա Սարգսյանը անցած գիշեր միացել է The Colbert Report երգիծական հաղորդմանը՝ խոսելով խաղերի աշխարհում տարածում գտած սեռական ոտնձգության հարցերից և սոցցանցերում սկիզբ առած Gamergate շարժումից:
«Կանայք որպես սպառնալիք են ընկալվում, քանի որ մենք պահանջում ենք ավելի ներառական խաղեր»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք պահանջում են խաղեր, որոնք կընդունեն կանանց գոյությունը:
Սակայն ինչպես վերջին իրադարձություններն են ցույց տալիս, շատ գեյմերներ դժգոհ են 30-ամյա բլոգերի աշխատանքից և նրան աջակցողներից: Այս ամիս ավելի վաղ սպառնալից էլեկտրոնային նամակով նրանից պահանջել էին չեղյալ հայտարարել նախատեսված համալսարանական ելույթը:








































