«Ես արձագանքում եմ, դուք իրավունք չունեք արձագանքի ժամանակ ինձ խանգարելու, խորհուրդ կտայի, քանի որ ձեր առջև պատգամավորներ են նստած և հարցեր են բարձրացնում: Խորհուրդ կտայի որքան հնարավոր է ավելի կոնկրետ հակիրճ ու կոռեկտ պատասխանել, ոչ թե փորձեք ամեն մեկի հարցի մեջ ինչ-որ բան տեսնել»,- ԱԺ բյուջեի քննարկմանը ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դիմեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին:
Վերջինս էլ նշեց.«Արձագանքելու բան չունեմ, Դուք իրավունք ունեք խորհուրդ տալու, ես էլ իրավունք ունեմ ընդունելու կամ չընդունելու, շնորհակալություն»:









































