Չնայած պատմականորեն Սանտա Կլաուսն ու Ձմեռ պապը նույն կերպարն ու հերոսն են, սակայն նրանց գոյության ավելի քան 100 տարում նրանց միջև շատ տարբերություններ են ձևավորվել` ներկայացնում է adme.ru-ն:
Ի տարբերություն Սանտայի՝ Ձմեռ պապի մուշտակը հասնում է մինչև ոտքերի ծայրն ու կապվում ոչ թե գոտիով, այլ լայնագոտիով: Նրա գլխին տաք գլխարկ է, ձեռքին՝ գավազան:
Ի տարբերություն Սանտայի՝ Ձմեռ պապը չի օգտվում ծխնելույզներից, միշտ ստիպում է սպասել իրեն: Ոչ թե թռչում է օդով, ինչպես Սանտան, այլ գալիս է սահնակով` անտառից: Ձմեռ պապը նվերները դնում է եղևնու տակ, ոչ թե գուլպաների մեջ, նա ունի հիասքանչ ուղեկցորդուհի, որի նմանը չկա ոչ մի ուրիշ երկրում:
Բայց չնայած բոլոր մշակութային ու պատմական տարբերություններին՝ մարդիկ միանման են ուրախանում ձմեռային տոնով և դրա խորհրդանիշով, անհամբեր սպասում են նվերների ու հրաշքների:
Ձմեռ պապ

Արդեն ճանապարհին

Ձմեռ պապը՝ լեռնագնաց

Նավաստի Վալերի Կոկոուլինը Ձմեռ պապի կերպարով փակում է նավագնացության սեզոնը

Բոլոր նվերներն էլ մեզ մոտ են

Սա ձեզ համար եղջերուներով սահնակ չէ

Ձմեռ պապիների շքերթը Սանկտ Պետերբուրգում

Ձմեռ պապիների քայլերթը Տոմսկում
Սանտա Կլաուս

Սանտա Կլաուսը, եղջերուն ու նրանց շունը Անգլիայում՝ Նոթինգհեմում, վազելիս

«Սանտան ու զենքը» ամենամյա միջոցառումը Արիզոնա նահանգում՝ Սքոտսդեյլ

Անգլիական բուլդոկի 8-ամսական ձագը ողջունում է Սանտա Կլաուսին:

Սանտա Կլաուսը` Բեյլորի համալսարանի ֆուտբլի թիմի երկրպագուների շարքում

Սանտա Կլաուսը՝ սուզորդ

Սանտա Կլաուսը նվերներ է բաժանում «Սենդի» փոթորկից տուժած ընտանիքներին

Տոկիոյի գործարար թաղամասում պատուհան լվացողները

Սանտա Կլաուսների երթը Լիվերպուլում







































