53 կգ քաշային ծանրորդուհի Իզաբելլա Յայլյանը, ով 2012 թ. Եվրոպայի Մ-17 չեմպիոն է հռչակվել, 1in.am Sport-ի հետ զրույցում ամփոփեց տարին և հղեց իր շնորհավորական ուղերձը.
«2012 թվականը շատ հաջող էր ինձ համար: Մ-17 տարեկանների Եվրոպայի չեմպիոն դարձա, իսկ Մ-20 Եվրոպայի առաջնությունում չորրորդ տեղը գրավեցի: Տարին ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում: Ցանկանում եմ 2013-ին հաջող հանդես գալ Եվրոպայի առաջնությունում:
Ամանորը դիմավորելու եմ տանը, ընտանիքիս անդամների հետ: Հարազատներիս համար անակնկելներ ունեմ, բայց չակերտները չեմ ցանկանում բացել:
Բոլորին երջանկություն, հաջողություն եմ մաղթում, թող գալիք տարին բոլորի համար հաջող լինի»:






































