Կիևում անհայտ անձինք հրկիզել են հնագույն կինոթատրոններից մեկի՝ «Հոկտեմբեր»-ի «Հեգեմոն» դահլիճը՝ հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ «Ամառային գիշերներ» ֆիլմի երեկոյան սեանսի ժամանակ, որը ցուցադրվում էր Sunny Bunny փառատոնի շրջանակում: Ավելի քան 60 մարդ տարհանվել է շենքից:
Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 300 քմ, վնասվել է կինոթատրոնի տեխնիկական տարածքը:
Նախնական տվյալներով՝ հրդեհից տուժածներ չկան:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն չի բացառել միտումնավոր հրդեհի վարկածը՝ նշելով, որ այսօր կինոթատրոնի իրավիճակի վերաբերյալ կանցկացվի օպերատիվ խորհրդակցություն:








































