Ամերիկացի հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Իմ ընկեր Ուգոն» ֆիլմը՝ նվիրված Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսին, Կուբայի ռադիոյի ու հեռուստատեսության միջազգային փառատոնում արժանացել է մրցանակի:
Telesur հեռուստաալիքի հաղորդմամբ, որը ֆիլմը նկարահանել է Սթոունի հետ համագործակցությամբ, «կոմանդանտեի» կերպարը ֆիլմում ստացվել է շատ մարդկային, իսկ նրա բնավորությունը ի ցույց է դրվել նրա մտերիմների վկայությունների միջոցով:
Մասնավորապես, ֆիլմում օգտագործվել են Վենեսուելայի ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոյի հարցազրույցը, մի շարք նախագահների՝ Ռաֆայել Կորեայի (Էկվադոր), Խոսե Մուխիկայի (Ուրուգվայ), Քրիստինա Ֆերնանդես Կիրշների (Արգենտինա), Էվո Մորալեսի (Բոլիվիա) պատմությունները:
Ֆիլմում օգտագործվել են նաև նախկին ու գործող զինվորականների հիշողությունները, որոնք Չավեսի հետ 1992թ. փետրվարին մասնակցել են պետական հեղաշրջման փորձին:








































