Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի օրն աճում են ԱՄՆ կոմերցիոն պաշարների հիման վրա, որոնք ավելի քիչ են կանխատեսվածից: Այս մասին գրում է RIA NOVOSTI-ն` վկայակոչելով աճուրդի տվյալները:
Ամերիկյան WTI ապրանքանիշի թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Երևանի ժամանակով 18:18-ի դրությամբ բարձրացել է 1.25 տոկոսով` մեկ բարելի համար մինչև 82.45 դոլար: Իսկ հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթային հեղուկի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 1.59 տոկոսով` մեկ բարելի համար մինչև 87.42 դոլար:
Չորեքշաբթի ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտարարել է մեկ շաբաթվա ընթացքում երկրում նավթի կոմերցիոն պաշարների աճի մասին` բացառելով ռազմավարական ռեզերվները: Դրանք աճել են 0.5 տոկոսով` մինչև 379.7 մլն բարել: Սակայն վերլուծաբանները կանխատեսում էին մինչև 3.37 մլն բարելի աճ:









































