2012-ի դեկտեմբերի 31-ին վերջնականապես կավարտվի էլեկտրալամպերի օգտագործումը։ Խոսքն այն լամպի մասին է, որը ստեղծել է Թոմաս Էդիսոնը 1879 թվին։
2009-ին առաջինը շրջանառությունից դուրս են դրվել 100 վատտ հզորություն ունեցողները, այնուհետև՝ 60, 40 և 25 վատտանոց լամպերը։
Եվրահանձնաժողովը լամպերի դեմ իբրև հիմնական փաստարկ է բերում այն, որ դրանք իրենց էներգիայի միայն 5 տոկոսն են օգտագործում լուսավորության համար, մնացած 95 %-ը ծախսվում է ջերմարձակման վրա։
ԵՄ-ն որոշել է այդ լամպերը փոխարինել լուսադիոդային, ֆլուորեսցենտ և հալոգեն լամպերով։ Այս մասին հաղորդում է Le Soir-ը։
2011-ին բնակչության միայն 10 տոկոսն է նախընտրել լուսադիոդայինները։ Նախատեսվում է, որ 2016-ին նրանց թիվը կհասնի 40 %-ի, իսկ 2020-ին՝ 63 %-ի։










































