Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գերատեսչությանը կից հանրային խորհրդի նիստում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի զարգացնել իր ռազմաբազաները Հայաստանում, Ղրղըզստանում, Տաջիկստանում: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
«Մենք շարունակում ենք զարգացնել մեր ռազմաբազաներն արտասահմանում՝ Ղրղըզստանում, Տաջիկստանում, Հայաստանում: Ընդհանուր առմամբ բավական ակտիվորեն զարգացնում ենք»,- ասել է Շոյգուն:







































