Orange ընկերությունն իր մեկամյակին ընդառաջ այսօր Nokia Siemens Network-ի հետ միասին սկսեց 4-րդ սերնդի շարժական կապի տեխնոլոգիաների հանրային կենդանի ցուցադրություն: Նոյեմբերի 4-ին և 5-ին Orange-ի` Հյուսիսային պողոտայում գտնվող գլխավոր խանութում բոլոր այցելուները կկարողանան տեսնել նորագույն 4G տեխնոլոգիաների կենդանի ցուցադրություն:
4G կամ LTE տեխնոլոգիան շարժական ցանցային տեխնոլոգիաների զարգացման ամենավերջին ստանդարտն է` GSM/EDGE և UMTS/HSPA ցանցային տեխնոլոգիաներից հետո: Այն տեխնիկապես հնարավորություն է տալիս ստանալ առավելագույնը մինչև 160 Մբիթ/վրկ արագություն ներբեռնման և մինչև 50 Մբիթ/վրկ արագություն վերբեռնման համար:
Ապագայում 4G կփոխի ինտերնետի օգտագործման ներկա պատկերացումները` մասնավորապես թույլ տալով ստանալ բարձր որակով մուլտիմեդիա բովանդակություն ոչ միայն տանը, այլ նաև շարժման մեջ, ինչպես նաև` օգտագործել համակարգչային ծրագրերն ու անձնական բովանդակությունն առցանց: