Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

10 ակնթարթներ, որոնք ցնցեցին արաբական աշխարհը. BBC

BBC-ն կազմել է այն 10 կարևոր ակնթարթների ցանկը, որոնք կանխորոշել են «արաբական գարնան» զարգացումը:

Թունիս. առևտրականի ինքնասպանությունը
2010 թ. դեկտեմբերի 17-ին Մուհամմեդ Բուազիզն իր ինքնահրկիզումով Թունիսում տվեց այն իրադարձությունների մեկնարկը, որոնք ընդմիշտ փոխեցին արաբական աշխարհը:

Այրվածքներից մահացած Բուազիզը արաբական երիտասարդ սերնդի տիպիկ ներկայացուցիչ էր: Արաբ երիտասարդների գրեթե 60 %-ը մինչև 30 տարեկանը ոչ աշխատանք ունի, ոչ էլ այն ստանալու որևէ հեռանկար: Հենց նրանք են դարձել այն բողոքների առաջատարը, որոնք հաջորդել են Բուազիզի մահվանը:

Նույնիսկ պետական ինսպեկտոր Ֆեյդա Համդին, ում գործողությունները Բուազիզի ինքնասպանության պատճառ են դարձել, ասել է. «Բուազիզը դարձավ այն վերջին կաթիլը, որը լցրեց համբերության բաժակը»։

Թունիս. Բեն Ալիի փախուստը

Մուհամմեդ Բուազիզի մահվանից հետո սկսվեցին զանգվածային ցույցեր՝ կաշառակերության, գնաճի, գործազրկության դեմ և ազատության համար:

Նախագահ Զին էլ-Աբիդին Բեն Ալին փորձեց բարեփոխումների խոստումներով հանգստացնել ցուցարարներին, սակայն շուտով ստիպված եղավ փախչել Թունիսից Սաուդյան Արաբիա։ Նա իշխանության գլխին էր 23 տարի: Արդյունքում, նրան և նրա կնոջը՝ Լեյլային հեռակա կարգով դատապարտեցին 35 տարվա ազատազրկման՝ պետական միջոցներն առևանգելու և չարաշահելու մեղադրանքով:

Դրանից հետո ընկան այլ արաբական առաջնորդներ, սակայն Բեն Ալիի հեռանալը ցույց տվեց, որ ժողովրդական մասսաները կարող են տապալել արաբական վարչակարգը:

Եգիպտոս. ցուցարարները շրջափակում են Թահրիր հրապարակը
2011 թ. հունվարի 28-ին ցույցերը տեղափոխվեցին Եգիպտոս, որտեղ ցուցարարները մեկ օրվա կատաղի մարտերից հետո կարողացան վերահսկողության տակ վերցնել Թահրիր կենտրոնական հրապարակը:

Իրադարձությունների այս դասավորությունը լուրջ փորձություն էր ռեժիմի և Հոսնի Մուբարաքի համար, ով սկզբում հրաժարվում էր լքել պաշտոնը: Սակայն, երբ ցուցարարները շարժվեցին նախագահական նստավայրի ուղղությամբ, փետրվարի 12-ին նա համաձայնեց է հեռանալ:

Եգիպտոսն ամենամեծ արաբական երկիրն է և թվում էր, թե նրա վարչակարգը չի խորտակվի: Եգիպտական հեղափոխությունը ոգևորել է Բահրեյնի, Լիբիայի և մեկ ամսից նաև Սիրիայի ապստամբներին:

Զորքերը մտնում են Բահրեյն
2011 թ. մարտի 14-ին Սաուդյան Արաբիան զորք մտցրեց Բահրեյն՝ պաշտպանելով երկրի կառավարությանն՝ ապստամբների դեմ պայքարում, որտեղ գերակշռում էին շիա մուսուլմանները:

Սաուդյան Արաբիայի համար այս քայլը նշանակում էր հակադրվել Իրանին, որին Էր-Ռիյադը մեղադրում է շիաների համայնքին ապստամբության հրահրելու մեջ:

2011 թ. մարտից ամբողջ տարածաշրջանով մեկ սրվեց միջկրոնական լարվածությունը շիաների և սունիների միջև: Ինչպես պնդում է Միջազգային հարաբերությունների բրիտանական թագավորական ինստիտուտը, լարվածությունը Բահրեյնում հաղորդվում է նաև Պարսից ծոցում նրանց հարևաններին:

Լիբիա. Տրիպոլիի ռմբակոծումը
2011 թ. մարտի 17-ին Նյու Յորքում ՄԱԿ ԱԽ-ն ընդունեց համար 1973 որոշումը՝ լիազորելով անդամ երկրներին ձեռնարկել Լիբիայում խաղաղ բնակչության պաշտպանության համար ցանկացած անհրաժեշտ գործողություններ։

ՆԱՏՕ-ի անդամները, մասնավորապես՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ակտիվ գործողություններ մշակեցին:

Որոշման ընդունումից հաշվված օրեր անց Բենգազիի մոտակայքում ավիահարձակում իրականացվեց գնդապետ Մուամմար Քադաֆիի զորքերի վրա: Ռմբակոծվեց նաև Տրիպոլին:

Գնդապետ Քադաֆին խոստացավ յուրաքանչյուր տանը, այգում բռնել «առնետ-ապստամբներին», սակայն ՄԱԿ ԱԽ-ի որոշումը մահվան դատավճիռ հանդիսացավ հենց Քադաֆիի վարչակարգի համար:

Սիրիա. Ասադի ելույթը
2011 թ. մարտի 30-ին՝ իր վարչակարգի դեմ ուղղված առաջին ցույցերից մի քանի օր անց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի խորհրդարանի առջև հանդես եկավ երկար սպասված ելույթով: Նա փոխանակ բացատրեր, թե ինչու իր բարեփոխումները 10 տարի շարունակ չեն իրականացվում, հայտարարեց, որ առաջին ցույցերը, որոնք մեծ մասամբ խաղաղ էին, արտասահմանյան դավադրության արդյունք են:

Չնայած բնակչության մի մասը երբեք չի էլ վստահել նախագահ Ասադին, բայց նա լեգիտիմ առաջնորդ էր: Եթե նա այդ ժամանակ ընդուներ, որ ցուցարարները բողոքելու իրական հիմք ունեն և փորձեր պատասխանել դրանց, ապա կկարողանար Սիրիային այլընտրանք առաջարկել:

Լիբիա. Սպանել Քադաֆիին
2011 թ. հոկտեմբերի 20-ին մի քանի ամսվա փախուստից հետո Մուամար Քադաֆին հայտնաբերվեց ապստամբների կողմից իր հարազատ Սիրտ քաղաքում և սպանվեց խողովակի մեջ: Դա բռնակալի դաժան ու անպատվաբեր ավարտն էր:

Եթե նրան ձերբակալեին ու հանձնեին դատարանին, ապա Քադաֆֆիի ազդեցությունն ու ներկայությունը երկրում շարունակվելու էր զգացվել: Բոլոր լիբիացները ողջունել են նրա արագ մահը՝ հավատալով, որ դրանով նոր էջ է բացվել իրենց երկրի պատմության մեջ:

Արաբական հեղափոխությունը Լիբիայում ամենաբարդն էր: Քադաֆիի վարչակարգը կառուցվել էր բռնակալի և նրա հարազատների շուրջ: Նրանց հեռանալուց հետո ռեժիմից ոչինչ չմնաց:

Եմեն. Սալեհի հեռանալը
2012 թ. հունվարի 22-ին 33-ամյա կառավարումից հետո նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը լքեց Եմենը՝ հեռուստադիմումի ժամանակ ներողություն խնդրելով իր կառավարման տարիների ընթացքում կատարած ցանկացած սխալի համար:

Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի աջակցությամբ որոշվեց, որ նա կմեկնի ԱՄՆ, որտեղ նրան երաշխավորում են իմունիտետ դատական հետապնդումներից:

Բայց Սալեհին իրենից հետո բազմաթիվ խնդիրներ թողեց: Եմենում չի բավարարում սննդամթերքը, սպառվել են ջրային և նավթի պաշարները, որը միակ արտահանվող ապրանքն էր: Երկրում չեն դադարում զինված խմբավորումների բախումները, ակտիվ են ապստամբական շարժումներն ու «Ալ-Կաիդա» խմբավորման ջիհադականները:

Եգիպտոս. Մուրսիի հաղթանակը
2012 թ. հունիսի 24-ին Եգիպտոսի առաջին դեմոկրատական նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդ Մուհամմեդ Մուրսին: Սակայն նա ժառանգել էր մի շարք քաղաքական և տնտեսական խնդիրներ: Ամենամեծ խնդիրը այն էր, թե ինչպես ապացուցել մարդկանց, ովքեր ընտրել են իրեն, որ «Մուսուլման եղբայրները» կարող է լուծել նրանց խնդիրները:

Մինչ օրս արաբական երկրներում բողոքների հետևանքով շահեկան վիճակում են հայտնվել իսլամիստական կուսակցությունները: Բայց նախագահական ընտրություններից մեկ ամիս անց ժողովուրդը ցուցադրեց, որ կրոնական պատկանելությունը դեռ հաղթանակ չէ:

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հակամարտությունը
2012 թ. նոյեմբերի 14-ին Իսրայելը հերթական հրաձգությունը սկսեց Գազայում: Արաբական երկրներում հուզումներից հետո դա առաջին բացահայտ հակամարտությունն էր Իսրայելի և պաղեստինցիների միջև:

Այն ցույց տվեց, թե ինչպես է փոխվել ուժերի դասավորվածությունը տարածաշրջանում: ՀԱՄԱՍ-ը գոհ էր, որ իրեն բացահայտորեն աջակցել են Թուրքիան, Եգիպտոսը և արաբական այլ երկրներ: Իսրայելը, որը կրկին ի ցույց դրեց իր ռազմական հզորությունը և ստացավ Արևմուտքի աջակցությունը, ևս հասկացավ, որ Մերձավոր Արևելքում ուժերի նոր դասավորության պայմաններում ինքն այլևս ազատ գործունեության հնարավորություններ չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում