Եգիպտոսի իշխանությունները Գազայի հատվածի հետ սահմանին նախատեսում են ստեղծել 500 մետրանոց բուֆերային գոտի՝ զենքի մաքսանենգության ճանապարհն արգելափակելու համար: Այս մասին գրում է BBC-ն:
Ինչպես հաղորդում է տեղի մամուլը, սահմանամերձ տարածքների բնակիչներին խնդրում են լքել իրեն տները, քանի որ դրանք պետք է քանդվեն:
Թունելների կառուցումը կանխելու համար մասնավորապես կփորվեն ջրով լցված խրամատներ:








































