Ճապոնիայի Հիերոգլիֆային գրագիտության ստուգման ասոցիացիան «ոսկի» հիերոլիֆը հռչակել է անցնող տարվա՝ 2012-ի խորհրդանիշ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այս տարին Ճապոնացիների հիշողության մեջ կմնա Լոնդոնի օլիպիադայում Ճապոնիայի հավաքականի հաղթանակներով, Բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում Սինյո Յամանակեին շնորհված Նոբելյան մրցանակով, ինչպես նաև մայիսին արևի խավարմամբ, որը ձևով ոսկե օղ էր հիշեցնում:
«Ոսկի» հիերոգլիֆը հսկայական կտավի վրա հանդիսավորությամբ նկարել է Կիոտոյի Կիյոմիձու բուդդայական տաճարի հոգևոր առաջնորդը:
Կտավն այնտեղ է կախվել Նոր տարվա նախաշեմին: Արարողությունը տեղի է ունենում արդեն 18-րդ անգամ: Ամեն տարի ասոցիացիան մրցույթ է հայտարարում, որին ցանկացողները կարող են բացիկ ուղարկել՝ առաջարկելով իրենց հիերոգլիֆ-թեկնածուներին: Ամեն տարի ասոցիացիան ստանում է ավելի քան 150 հազար բացիկ:
Անցած տարի 2011թ. խորհրդանիշ էր ճանաչվել «կիձունա» հիերոգլիֆը, որը թարգմանվում է որպես «բարեկամական կապեր», և որը մեծ տարածում ստացավ մարտի 11-ի երկրաշարժից հետո:
Տարին հիշվեց ոչ միայն ողբերգությամբ, որը խլեց 19 հազար մարդու կյանք, այլև աջակցության ու օժանդակության օրինակներով:








































