Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսն ու նրա կինը՝ Աիդա Ֆիլդը, երկրորդ անգամ են ծնող դարձել: Այս մասին կատարողը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Վերջին մի քանի օրերին Ուիլյամսը YouTube-ի իր օգտահաշվում հրապարակել էր մի քանի տեսանյութ, որոնցում պատմում է իր կնոջը հիվանդանոց տանելու մասին:
Տեսանյութերից մեկում դերասանը պարում է Իգգի Ազալիայի հիփ-հոփի կոմպոզիցիայի տակ, մեկ որիշում իբր ցուցադրվում է երեխայի ծնունդը:
Վերջին տեսանյութում Ուիլյամսը հայտնում է, որ ինքն ու կինը դարձել են 3,6 կգ-անոց տղայի ծնողներ:
«ԵՍ դեռ երբեք այնքան ուժեղ սիրահարված չէի ու չէի հպարտանում իմ կնոջով: Նա զարմանալի մարդ է: Տիեզերքը նորից մեզ երջանկություն նվիրեց: Այս ժամերը միանգամայն անհավանական ու հրաշալի էին»,- հայտարարել է Ուիլյամսը:
2012թ. Ռոբի Ուիլյամսն ու Աիդա Ֆիլդը դուստր ունեցան:







































