2013-ի հունվարի 11-13-ը Ճապոնիայում կանցկացվի Տոկիոյի միջազգային ավտոցուցադրությունը։ Mugen թյունինգ-ատելյեն Honda-ի վաճառաբաժնում կներկայացնի CR-V Design Study տարբերակը, հիբրիդային սպորտ-կուպե CR-Z Mugen RZ-ն և N-One կոմպակտի հարթակի վրա պատրաստված 10 մինի-ավտոմոբիլի մոդելներ։
Կներկայացվի լեգենդար S2000-ի նոր` Modulo S2000 Climax տարբերակը՝ aeroform դիզայնով, ինտերիերի սև և շագանակագույն գունային շքեղ ձևավորմամբ։

Նոր սերնդի CR-V-ի տարբերակի էքստերիերը ձևավորված կլինի ագրեսիվ սպորտային ոճով։
Honda-ի վաճառաբաժնում կներկայացվեն նաև Vamos միկրոավտոբուսը, Acty Truck մինի բեռնատարը, N BOX և N BOX+ մինի վենները։
Հիբրիդ սպորտ-կուպե CR-Z Mugen RZ-ից վաճառվել է 300 օրինակ: Այն կներկայացվի Super GT առաջնության ներկայացուցիչ Mugen CR-Z GT-ի հետ համատեղ։










































