Ադրբեջանը շահագրգռված է բազմակողմ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ Интерфакс-Азербайджан-ի հարցին պատասխանելիս։
Ըստ նախարարի՝ երկու երկրների միջև հարաբերությունները բարձր մակարդակի են, նրանց միջև կա բարեկամական և ռազմավարական գործընկերային փոխհարաբերություն։
Նա հավելել է, որ Ռուսաստանը Ադրբեջանի առևտրատնտեսական հիմնական գործընկերներից է։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 2 828 մլն դոլարի. 2010-ի համեմատ այն աճել է 47,4%-ով։








































