Հունգարիան ծրագրում է «Հարավային հոսք» գազամուղի կառուցումը սկսել 6 ամիս անց և ակնկալում է նախագիծն ավարտել մինչև 2017 թվականը: Այս մասին հայտնում է Napi Gazdasag թերթը:
«Մենք կարող էինք աշխատանքները սկսել այսօրվանից հաշված՝ 6 ամսվա ընթացքում, բայց կուզենայինք հունգարական հատվածն ավարտել մինչև 2017 թվականը»,- ասել է «Հարավային հոսք»-ի հունգարական մասի կեսի սեփականատեր, MVM էներգետիկ խմբի ղեկավար Չաբա Բային:









































