Չինաստանի իշխանությունները մտադիր են հրապարակել 74 խոշոր քաղաքներում օդի աղտոտման ժամային տվյալները:
Այս կերպ են նրանք պատասխանում բազմաթիվ չինացիների և օտարերկրացիների` խոշոր քաղաքներում օդի որակի վերաբերյալ բողոքներին, գրում է BBC-ն:
Մասնավորապես, ՉԺՀ-ին այդ քայլին «դրդեց» ԱՄՆ դեսպանատունը Պեկինում, որն իր տարածքում տեղադրել է օդի աղտոտվածության աստիճանը ստուգող սարքավորումներ:
Իսկ ըստ «Գրինփիս» կազմակերպության և Պեկինի համալսարանի հետազոտության` հայտնի դարձավ, որ այս տարվա ընթացքում օդի աղտոտվածության պատճառով Պեկինում մահացել է մոտ 8600 մարդ, իսկ տնտեսական վնասը կազմել է 1 մլրդ դոլար:








































